Ալեքսիս Օհանյանը մկաններ է մարզում հանուն դստեր

12:04   4 ապրիլի, 2018

Այս զույգի ամենալավ հատկանիշն այն է, որ թե՛ Սերենա Ուիլյամսը, թե՛ Ալեքսիս Օհանյանը հումորի հոյակապ զգացողություն ունեն։ Եւ Սերենան, եւ Ալեքսիսը իրենց Instagram հաշիվներում հրապարակել են Օհանյանի լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեքսիսը ձեռքերով ծանրություն բարձրացնում ու մարզում մկանները։

«Երբ առաջին անգամ հանդիպեցի դստերս (նա դեռ շատ փոքրիկ էր)՝ խոստացա, որ կսկսեմ զբաղվել իմ առողջությամբ ու առողջությանս նույնքան ուշադրություն կդարձնեմ, որքան իմ բիզնեսին։ Ես դեռ շատ անելիքներ ունեմ այդ երկու ուղղություններով, բայց ես լավագույն գործընկերներն ունեմ՝ թե անձնական կյանքում, թե բիզնեսում։ Իմ ժառանգորդուհին շուտով կսկսի խոսել, այնպես որ` շուտով ես աջակցություն կունենամ»,- մակագրել է լուսանկարը Reddit կայքի հիմնադիրը, իսկ Սերենան իր էջում այդ լուսանկարներին հավելել է նաև ընտանեկան լուսանկար։

 



© NEWS.am STYLE