«Գրել էր մեր շենքի մուտքի պատերին, որ սիրում է». Տաթեւ Սարգսյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:05   4 ապրիլի, 2018

NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին դերասանուհի Տաթեւ Սարգսյանն է: Մեզ հետ զրույցում Տաթեւը բացահայտել է իր կյանքի առաջին հիասթափությունը, առաջին սիրո խոստովանությունն ու մեզ հետաքրքրող մյուս «առաջին անգամները» :)

Տաթեւ, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ առաջին անգամ պատահական ընտրեցին ինձ՝ որպես տեսահոլովակի հերոսուհի: Խոսքը Միշոյի տեսահոլովակի մասին է, 2010 թ-ին եմ նկարահանվել:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Շուշանին (Շուշան Երիցյանի մասին է խոսքը,-խմբ.):

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

18:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

11 տարեկանում եմ առաջին անգամ ծաղկեփունջ ստացել եւ խոստովանություն լսել: Մինչ ասելը, նա գրել էր մեր շենքի մուտքի պատերին, որ սիրում է :)

Առաջին հիասթափությունը...

Երեւի դպրոցական տարիքի հետ կապեմ: Գիտակից տարիքում չեմ հիշի, որն էր առաջինը, այնքան շատ են եղել… Երբ դպրոցում իմ ամենամտերիմ ընկերուհին գողացավ Դիմա Բիլանի նկարով իմ պաստառը :)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը:

Առաջին մեծ դժվարությունը Երեւան տեղափոխվելն էր:

Ձեր առաջին դերը:

Եթե տեսահոլովակում, ապա ինչպես նշեցի՝ 2010 թ-ին Միշոյի տեսահոլովակն էր, իսկ առաջին գլխավոր հերոսուհուն մարմնավորել եմ «Ցասում» սարսափ ֆիլմում:

Առաջին մեծ հաջողությունը:

Հարցը մի փոքր անձնական է, չեմ կարող պատասխանել :)

Ձեզ համար առաջնային է...

Սեփական անձի հանդեպ ինքնասեր լինելը, սա պետք չէ շփոթել եսասիրության հետ: Ինքնասեր լինելու դեպքում շատ բաներ դասավորվում են իրենց բնական հունով եւ գոհացնում :)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Տաթեւ Սարգսյանը



© NEWS.am STYLE