Ամենաճաշակով հագնվող 5 հայտնի հայուհիներն ըստ դիզայներ Արփինե Կոշտոյանի

16:34   4 ապրիլի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է մասնագետների օգնությամբ քննել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին :) Ամենաոճային ու ճաշակով հագնվող 5 հայտնի հայուհիներին բացահայտելու նպատակով զրուցել ենք դիզայներ եւ ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ, որը մեզ ներկայացրել է իր հնգյակն ու մեկնաբանել ընտրությունը:

Ահա, թե որ 5 հայտնի հայուհիներն են տեղ գտել նրա ցուցակում.

Սոֆի Դեւոյան

Մեր հայ իրականության մեջ բոլոր ժամանակների ամենականացի կերպարն է: Շատ նրբաճաշակ կին է, նրան բոլոր ոճերի զգեստներն էլ սազում են, միշտ ամեն ինչ ներդաշնակ է նրա պարագայում:

Սիրուշո

Նա ունի իրեն հատուկ ոճ, կարելի է ասել՝ fashion icon է: Ակնհայտորեն ճաշակ է թելադրում հայ երիտասարդությանը: Նա կարողանում է ստանալ հաջողված կերպարներ:

Նազենի Հովհաննիսյան

Նազենիի ոճում հավանում եմ այն, որ նա ունի չափի զգացողություն, գիտի՝ որտեղ ինչպես պետք է ներկայանալ: Զգացվում է, որ ինքն իր հանդեպ պահանջկոտ է, միշտ գրագետ կերպարներով է ներկայանում:

Իվետա Մուկուչյան

Իվետայի դեպքում հավանում եմ այն, որ նա փոփոխվելու բարդույթներ չունի, չի վախենում նորամուծություններից եւ հետեւում է նորաձեւության միտումներին:

Քրիստինե Պեպելյան

Միշտ հագնվում է ներդաշնակ՝ հետաքրքիր ու կանացի: Երբ մարդն ունենում է ոճի զգացողություն, կարողանում է հաջողված կերպարներ ստանալ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE