«Մեր ժառանգությունը խորը նշանակություն ունի ինձ համար». Քիմ Քարդաշյանի նոր հավաքածուն «հայկական» ստվերաներկեր է պարունակում

15:03   4 ապրիլի, 2018

Օրեր առաջ Քիմ Քարդաշյանը երեկույթ էր կազմակերպել իր նոր կոսմետիկ արտադրանքի թողարկման կապակցությամբ, որը նա ստեղծել է իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ համագործակցության արդյունքում։ Շնորհանդեսի օրը Refinery29.com-ը զրուցել է Քիմի եւ Մարիոյի հետ նրանց՝ KKWxMario համատեղ նոր հավաքածուի մասին, որի վաճառքը մեկնարկելու է ապրիլի 5-ին:

Պարզվում է՝ Քիմն ու Մարիոն իրենց արտադրանքի որոշ տեսակներ կոչել են «Հայկական» եւ «Ալբանական»՝ շեշտելով իրենց արմատները: Refinery29.com-ի լրագրողն աստղերից հետաքրքրվել է, թե ինչու են որոշել ընդգծել իրենց ազգությունը կոսմետիայի արտադրության մեջ.

Քիմ. Մենք երկուսս էլ կարծում ենք, որ մեր ժառանգությունը շատ խորը նշանակություն ունի մեզ համար: Մենք ամեն օր խոսում ենք այդ մասին:

Մարիո. Ես միշտ մայրիկիս հետ հեռախոսով ալբաներեն եմ խոսում Քիմի կողքին, եւ միշտ նրան պատմում ալբանական մշակույթի մասին: Ես ու Քիմը կարծում ենք, որ երբ խոսքը վերաբերվում է շքեղությանը, Քիմը միշտ ցանկանում է էթնիկ երեւալ:

Քիմ. Մարիոն ինձ հետ Հայաստան էր եկել: Մենք միշտ խոսում ենք մեր մշակույթների մասին: Մենք կարծեցինք, որ հրաշալի կլինի, եթե ստվերաներկերն անվանենք այն անուններով, ինչ մենք կանք:

Լուսանկարները՝ WireImage



© NEWS.am STYLE