Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել

19:43   4 ապրիլի, 2018

Հռիփսիմե Հակոբյանը Instagram-ի իր էջում որդու հետ նոր լուսանկար է հրապարակել:

Տեղադրված քնքուշ լուսանկարում երգչուհին ամուր գրկել է որդում և համբուրում է նրան: Լուսանկարին կից երգչուհին գրել է. «Hello))) (Ողջույն)»:

Նշենք, որ ավելի վաղ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկար էր հրապարակել, որում անճանաչելի էր դարձել։

Երգչուհին նոր սանրվածք և դիմահարդարում էր արել, որով էականորեն փոխել էր ոճը։

Հիշեցնենք, որ հունվարին Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը հանգստացել են Դուբայում։

 

 



© NEWS.am STYLE