Շառլ Ազնավուրի ընտանիքի տոհմածառը կներկայացվի Երեւանի «Ազնավուրի կենտրոնում»

13:03   5 ապրիլի, 2018

«Ազնավուրի կենտրոնի» կայքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ շուտով Երևանում Ազնավուրի կենտրոնում ներկայացվելու է երգչի ընտանիքի տոհմածառը, նաև նրա ընտանիքի պատմությունը՝ մինչև Ֆրանսիա տեղափոխվելն ու դրանից հետո։ Ինստալյացիաները ներկայացված են լինելու մի քանի սենյակներում։

Առաջին սենյակում Ազնավուրների ընտանիքի պատմությունը ներկայացված է լինելու ավազային անիմացիայի պրոյեկցիայի միջոցով։ Նավի տախտակամածի միջավայրի վերստեղծումը թույլ կտա այցելուներին պատկերացնել Ազնավուրյանների ընտանիքի ճանապարհորդությունը, երբ նրանք 1915-ի ղեղասպանության ժամանակ Կոնստանդնուպոլսից Սալոնիկի էին փախչում, այնուհետև՝ Մարսել։ Դահլիճի պատերից մեկի վրա վերստեղծվելու է Ազնավուրների ընտանիքի տոհմածառը՝ այն տարիների փաստաթղթերի ու լուսանկարների բնօրինակներով։

Փարիզում առաջին բնակարանի վերականգնումը, որտեղ ծնվել է Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը, թույլ կտա գնահատել երաժիշտի համեստ ծագումը, տեսնել մթնոլորտը, որտեղ անցել է նրա մանկությունը ու Ազնավուրների ընտանիքի 5 անդամների կյանքի առաջին տարիները, երբ նրանք ապրում էին ընդամենը 20 քառակուսի մետր մակերեսով բնակարանում։ Ընտանեկան լուսանկարները ցուցադրվելու են շրջանակների մեջ ու բարձերի վրա՝ «կենդանացած» նկարների ձևաչափով։

 



© NEWS.am STYLE