Սուպերմոդել Ադրիանա Լիմային տեսել են Նյու Յորքում

16:10   5 ապրիլի, 2018

Վաղուց նորություն չունեինք բրազիլացի գեղեցկուհի Ադրիանա Լիմայից: 36-ամյա մոդելին տեսել են Նյու Յորքում, ամբողջովին սևազգեստ ու ձեռքին մեկ շիշ ջուր։

Լիման անկրկնելի տեսք ուներ սև տաբատով:

Victoria’s Secret-ի մոդելն իր գործերով ինչ-որ տեղ էր գնում, իսկ մենք հիշեցնում ենք, որ վերջերս հարցազրույցի ժամանակ Լիման նշել էր, որ մտադիր է երկու տարի անց հրաժեշտ տալ իր կարիերային։

«Ես ուզում եմ ավարտել իմ կարիերան։ Ես ևս երկու անգամ կմասնակցեմ Victoria’s Secret ապրանքանիշի շոուին, քանի որ ես ուզում եմ իմ մասնակցությունների թիվը հասցնել 20-ի։ Ես ճիշտ է, հասկանում եմ, որ արդեն տարիքս էլ է մի քիչ ստիպում ինձ մտածել ինդուստրիայից հեռանալու մասին։ Բայց ես լավ մարզավիճակում եմ, երկու տարի ես հաստատ կդիմանամ»,- ասել է մոդելը։ 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GCimages

 



© NEWS.am STYLE