Ջասթին Բիբերը պարծեցել է իր դաջվածքներով

18:04   5 ապրիլի, 2018

Ջասթին Բիբերը պարծեցել է իր դաջվածքներով: Երգիչն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ցույց է տվել ամբողջությամբ դաջվածքներով պատված մարմինը։

Ջասթինը, որը դարձել է հավատացյալ, դաջվածքների երկրպագու է։ 24-ամյա կանադացի երգիչը վերջերս նորից բաժանվել է Սելենա Գոմեսից, բայց դա, ըստ երևույթին, ոչ մի կերպ չի ազդել նրա տրամադրության վրա։

«Իմ մարմնի վրա տեսնում եք ավելի քան հարյուր ժամվա մանրակրկիտ աշխատանքի արդյունքը։ Բայց ես գոհ եմ արդյունքից ու ուրախ եմ, որ դիմացել եմ այդ ժամերին, երբ իմ մարմնի վրա դաջվածք էին անում։

Եթե դաջվածքը ցավ չպատճառեր, բոլորը կանեին։ Ես սիրում եմ արվեստը, ու ես իմ մարմինը վերածել եմ կտավի, ինչը շատ զվարճալի է»,- մակագրել է լուսանկարը Բիբերը։

 



© NEWS.am STYLE