«Այն, ինչ պետք է ինձ հիմա, դու ես». Ռոզա Ֆիլբերգ

17:32   5 ապրիլի, 2018

Երգչուհի, դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն իր Instagram-ի story բաժնում կարճ հոլովակ է հրապարակել, որում ցուցադրել է իր նոր զգեստը:

Հոլովակին կից Ռոզան խորհրդավոր գրառում է արել.

«Այն, ինչ պետք է ինձ հիմա, նոր զգեստն է եւ դու»,- գրել է նա՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:

Նշենք, որ Մհերը եւ Ռոզան, ռեալիթի շոու են թողարկում, որը կոչվում է The Mesropians: Շոուի անվանումը կրում է երգիչների ազգանունը:

YouTube-ում հայտնված անոնսում քույր եւ եղբայր խոսում են իրենց համերգների, ստեղծագործական եւ նույնիսկ անձնական կյանքի մասին:

«Ինչ եք մենք զգում, ապրում եւ անում՝ կադրից դուրս»,- ասում է Ռոզան, որն այս շրջանում հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Նռան հատիկ» սերիալում:

Թե երբ եթերում կլինի հաղորդումը, արտիստները դեռ չեն շտապում հայտնել:



© NEWS.am STYLE