19:46 5 ապրիլի, 201833-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղ Քլոե Քարդաշյանը օր օրի դստեր լույս աշխարհ գալուն է սպասում:


Սակայն մինչ այդ, Քլոեն և նրա երեխայի հայրը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը հանգստանում են Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքին մոտ գտնվող 1.9 դոլար արժողությամբ առանձնատանը, որը պատկանում է բասկետբոլիստին:


Քլոեն իր կայքում գրել է. երջանիկ է, որ գտնվում է Քլիվլենդում, քանզի նա սպասում է իր բալիկի ծնունդին:

«Օր օրի ավելի դժվար է դառնում, իսկ ես դառնում եմ ավելի անհամբեր, մնացած անհարմարությունների մասին էլ չասած: Այսպիսով, քանի դեռ մենք սպասում ենք ես պիտի զբաղեցնեմ ինձ», - գրել է 33-ամյա աստղը:


Տունը, որը Թրիստանը ձեռք է բերել 2015թ. – ին, ունի չորս ննջասենյակ, խոհանոց, գինու մառան, հյւորասենյակներ, այգի: Այստեղ Քլոեն իրենց ապագա դստեր համար պատրաստել է նաև մանկական ննջասենյակը:

Նշենք որ ավելի վաղ 33-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղ Քլոե Քարդաշյանը խոսել էր իր ցանկությունների մասին՝ կապված ապագա երեխայի հետ:

Աստղը ցանկանում է, որպեսզի իր ապագա դուստրն արտաքնապես և մարմնի ատլետիկ կառուցվածքով նման լինի իր հորը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնին:

Միակ բանը, որ Քլոեն ցանկանում է, որ դուստրը ժառանգի իրենից և սիրեցյալից, դա նրանց IQ-ն է:

Հիշեցնենք, որ հղի Քլոե Քարդաշյանը, ով մոտ օրերս պիտի ծննդաբերի, իր ապագա երեխայի հոր՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոն հետ հմայիչ, սիրառատ, կիսամերկ լուսանկար էր հրապարակել:
Աղբյուրը՝ DailyMail