Շոն Պենի 24-ամյա որդուն կալանավորել են թմրանյութեր պահելու համար

10:10   6 ապրիլի, 2018

Շոն Պենի ու դերասանուհի Ռոբին Ռայթի 24-ամյա որդուն՝ Հոփերին, կալանավորել են թմրադեղեր պահելու համար, հայտնում է EOnline-ը։

Ոստիկանները մայրուղու վրա կանգնեցրել էին դերասանի որդու Volvo մակնիշի մեքենան։ Մեքենայում Հոփերի հետ էր նաև նրա ընկերուհին՝ 26-ամյա Ումա Վոն Ուիթկամպը։ Ոստիկանները թմրադեղերի առկայություն են գրանցել հատուկ ռադարի օգնությամբ, երբ մեքենան անցնում էր նրանց կողքով։

Մեքենայի խուզարկությունից հետո ոստիկանները մեքենայում գտել էին 14 գրամ մարիխուանա, չորս հաբ ամֆետամին ու երեք գրամ սունկ։

Արդյունքում՝ նահանգի իշխանությունները Հոփեր Պենին մեղադրանք են առաջադրել թմրանյութեր պահելու համար։ Ընդ որում՝ ամֆետամին պահելն ԱՄՆ-ում քրեական հանցագործություն է համարվում։  



© NEWS.am STYLE