Քելի Օզբորնը Մարիաննա Հարությունյանի հեղինակած զարդով հայտնվել է BWATT ամսագրի շապիկին (ֆոտո/վիդեո)

12:30   6 ապրիլի, 2018

ԱՄՆ-ում հայտնի հայազգի ոճաբան, զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանը կրկին աստղային համագործակցություն ունի:

Այս անգամ երգչուհի Քելի Օսբորն է իր նոր ֆոտոշարքի համար դիմել Մարիաննայի օգնությանը: Երգչուհին հայ դիզայների հեղինակած ոսկեգույն դիմակով հայտնել է BWATT ամսագրի շապիկին:

Նշենք, որ Մարիաննա Հարությունյանը համագործակցում է այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն, Գվեն Ստեֆանին, Մադոննան, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Շերը, Փինքը եւ այլք:



© NEWS.am STYLE