Բեյոնսեի քույրը հրապարակել է թոփլես լուսանկարներ

14:31   6 ապրիլի, 2018

Բեյոնսեի քույրը՝ Սոլնաժը, Instagram-ում ընդամենը երեք ու կես միլիոն բաժանորդ ունի։ Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ 31-ամյա Սոլնաժը տաղանդավոր երգչուհի ու պարուհի չէ, տաղանդավոր է, այն էլ ինչքան։ Բացի դրանից՝ նաև շատ զգացմունքային, հիշենք հենց թեկուզ քրոջ ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ նրա վիճաբանությունը 2014-ին վերելակում։

Ամեն դեպքում, Սոլանժը որոշել է ուրախացնել բաժանորդներին նոր լուսանկարներով, որոնցից մեկում նա ներկայացել է թոփլես։

Երգչուհին նշել է, որ լուսանկարների հեղինակը Ռենելե Մեդրանն է, սակայն չի պարզաբանել, թե որ պարբերականի ֆոտոշարքի համար են դրանք, կամ  երբ են հայտնվելու համացանցում։

Ի դեպ, բուն վիճաբանության մասին։ Օրերս Սոլանժը հյուրընկալվել էր «Վենդի» շոուին, որտեղ վեճի պատճառի մասին հաղորդավարուհու հարցին ինչ-որ անորոշ պատասխան  էր տվել ու հայտնել, որ այդ իրավիճակը իրեն շատ զվարճալի էր թվացել։

Սակայն, ինչպես հայտնում են մոտ կանգնած աղբյուրներից շատերը, իրականում իրավիճակն ամենևին էլ ծիծաղելի չէր։ Վարկածներից մեկով՝ Սոլանժը ոգելիցի ազդեցության տակ է գտնվել ու բարկացել է Ջեյ Զիի վրա իր քրոջը՝ Բեյոնսեին դավաճանելու համար։



© NEWS.am STYLE