Հինգ պատճառ, թե ինչու պետք չէ ամուսնանալ

22:13   7 ապրիլի, 2018

 1. Դուք դեռ չեք ճանաչում միմյանց

Եթե դուք նոր եք սկսել հանդիպել ձեր զուգընկերոջը եւ բավականաչափ չեք ճանաչում նրան, ուրեմն պետք չէ շտապել։ Եթե դուք ամուսնանաք հարաբերությունների այս շրջանում, ուրեմն շուտով ի հայտ կգան երեույթներ, որոնք չեք ցանկանա հանդուրժել, եւ դրանք իրենց բացասական ազդեցությունը կունենան ձեզ վրա։

 2. Դուք շատ երիտասարդ կամ շատ ծեր եք

Տարբեր երկրներում, տարբեր պատկերացումներ ունեն ամուսնության տարիքի մասին։ Եթե դուք հասուն եւ զարգացած անձնավորություն եք, ապա երբեք չեք ամուսնանա ձեզանից շատ մեծ կամ շատ երիտասարդ զուգընկերջ հետ։

3. Ձեզ միայն գրավչությունն է կապում

Եթե ձեր հարաբերությունները հիմնված են միայն արտաքին գեղեցկության եւ հմայքի վրա, ուրեմն ձեզ շատ փշոտ ճանապարհ է սպասվում։ Կանայք եւ տղամարդիկ գիրանում են, ծերանում ու դառնում են արտաքնապես ոչ այնքան համակրելի։ Կարո՞ղ եք ապրել տվյալ անձնավորության հետ, եթե ձեր միջեւ սեռական հարաբերություններ չլինեն։ Իհարկե, կարելի է սպորտով զբաղվել, մարզվել եւ երիտասարդ մնալ, սակայն կնճիռներից եւ տարիքին զուգընթաց առաջացող խնդիրներից հնարավոր չէ փախչել։

4. Դուք կարիերա չունեք

Եթե սպասում եք, որ պետք է ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ աշխատանք կունենաք, դեռ երկար կսպասեք։ Եթե մտածում եք, որ ամուսնանալու համար պետք է նախ իդեալական կարիերա կերտել, ուրեմն մինչ դուք տարված կլինեք այդ գործով, երջանկությունն կանցնի ձեր կողքով։

5. Դուք նշանադրված եք

Ձեր երջանկությունը կապված է ձեր ընդունած ճիշտ կամ սխալ որոշումից։ Եթե նշանադրված եք, սա դեռ չի նշանակում, որ անպայման պետք է ամուսնանաք։ Ավելի լավ է մինչ ամուսնանալը հասկանալ, որ դուք համապատասխան չեք միմյանց, քան ամուսնանալուց հետո։ Եթե վստահ չեք, որ ձեր որոշումը ճիշտ է եւ չեք կարող սիրել այդ անձնավորությունը, ուրեմն ավելի ճիշտ կլինի քայլեր անելուց առաջ երկար մտածել եւ կշռադատել։

 

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE