Անահիտ Սիմոնյանը պաղպաղակ է ուտում Երևանի փողոցներում

22:09   6 ապրիլի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնայնը Instagram-ի իր էջում, ինչպես նաև story հավելվածում նոր լուսանկարներ է հրապարակել: Տեղադրված լուսանկարներում Անահիտը ցուցադրել է, թե ինչպես է պաղպաղակ ուտում Երևանի փողոցներում:

Հրապարակված լուսանկարներից մեկին կից նա անգլալեզու մեկնաբանություն է թողել. «Ես սիրում եմ իմ քաղաքաը (I love my city)»:

Նշենք, որ ավելի վաղ երգչուհի-դիզայները գունեղ ֆոտոշարք էր հրապարակել: Նա ներկայացել էր իր հեղինակած կապույտ կոստյումով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր իր նոր անձնագրի լուսանկարը։ Երգչուհի-դիզայներն օրերս մեկնել էր Ռուսաստան, որտեղ, ինչպես երևում է, զբաղվել է իր անձնագրի հարցերով։ Instagram-ի story բաժնում Անահիտը ցույց էր տվել, թե ինչ լուսանկար է լինելու իր նոր անձնագրում:



© NEWS.am STYLE