Սիրուշոյի հայրը դստեր հետ լուսանկարների շարք է հրապարակել

23:58   6 ապրիլի, 2018

Երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը Instagram-ի իր էջում, ինչպես նաև story հավելվածում դստեր հետ լուսանկարների շարք է հրապարակել:

Տեղադրված լուսանկարներում հայր եւ դուստր զբոսնում են Փարիզում:

Հրաչյա Հարությունյանը լուսանկարներից մեկին կից գրել է. «Ճերմակ անուրջներ»:

Նշենք, որ Օրերս կայացած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական  մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Սիրուշոն արժանացավ հատուկ մրցանակի՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար: Երգչուհին անձամբ չստացավ իր մրցանակը, քանի որ այս պահին էլ իրականացնում է «Արմատ» համերգային շրջագայությունը, որը մեկնարկել էր դեռեւս 2017 թ-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն հայտնել էր, որ System Of A Down-ի երաժիշտ Ջոն Դոլմայանի հետ հանդես կգա համատեղ աշխատանքով: «Ջոնը ստիպեց ինձ ռոք երգել»,- գրել էր իր Instagram-ի էջում երգչուհին՝ երգից որոշ հատվածներ հրապարակելով:

 



© NEWS.am STYLE