Բլոգ Լի. Հին Գյումրիի հմայքը եւ տխուր տրամադրությունը

19:02   8 ապրիլի, 2018

Հայաստանում ամենուր գարնան շունչն է: Եվ ինձ՝ Լիանայի մոտ, շատ գաղափարներ առաջացան Հայաստանում այցելելու համար: Եվ ընտրությունը կանգ առավ Գյումրիի վրա. հակասական ճարտարապետության, տաղանդավոր եւ չափազանց բարի մարդկանց քաղաք:

Այժմ արդեն բավական հեշտ է հասնել այս հրաշալի քաղաք, որովհետեւ արդեն  մոտ մեկ ամիս է՝ այնտեղ կարելի է ուղեւորվել նոր արագընթաց եւ շատ հարմարավետ գնացքով, որն առաջին րոպեներից անմոռանալի կդարձնի ձեր ճանապարհորդությունը:

Քաղաքն ինձ վրա երկակի տպավորություն թողեց: Բացի այդ մենք քաղաքում հարցում անցկացրեցինք, որի արդյունքը շատ ճնշող էր. հարցվածների գրեթե մեծ մասը նշեց, որ իրենց ապագան քաղաքում չի տեսնում:

Իսկ վերադառնալով՝ մենք գնացքի պատուհաններից տեսանք Հայաստանի մյուս աղետալի խնդիրը՝ աղբը: Այս հարցին մենք անընդհատ անդրադառնալու ենք այս տարի: Այն ինչ մենք տեսանք գնացքից ահավոր էր, անցնում էինք գյուղերի կողքով, որտեղ աղբը կիլոմետրերով էր սփռված: Հին խորհրդային մեքենաների կարկասները գրեթե ամողջ ճանապարհի ընթացքում ձեզ ուղեկցում են, իսկ Դարալիկ գյուղում պլաստիկ տոպրակների մի ամբողջ դաշտ էր, որը ինչպես ձյունը լուսավորվում էր փայլից:

 

Իսկ դրսում 21-րդ դարն է...



© NEWS.am STYLE