Գոհար Ավետիսյանը վարդագույն վարսերով լուսանկար է հրապարակել

17:47   8 ապրիլի, 2018

ՌԴ-ում հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր  էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Գոհարը փոխել է վարսերի գույնը: Նա ներկայացել է վարդագույն վարսերով:

Լուսանկարին կից ոճաբանը գրել է. «Շնարհավոր Սուրբ Զատիկ, իմ սիրելիներ. Մինչ բոլորը ձու էին ներկում, Վահիկը իմ գլուխը ներկեց: Բոլորին մաղթում եմ ներդաշնակություն, համերաշխություն, սեր և հաջողություն: Քրիստոս Հարյավ ի մեռելոց»:

Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իր հետևորդների հետ բացահայտել էր իր վարսերի գույնն արագ փոխելու գաղտնիքը:

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan) on

Տեղադրված լուսանկարին կից դիմահարդարը գրել էր. «Վերջ, ընկերներ, գաղտնիքն այլևս բացահայտված է: Այժմ դուք գիտեք, թե ես ինչու եմ շատ հաճախ փոխում մազերիս գույնը: Խորհուրդ այն մարդկանց համար, որոնք կեղծամ են կրում կամ ապագայում կորոշեն փոխել իրենց կերպարը կամ ինչ-որ այլ պատճառ կունենան»:



© NEWS.am STYLE