44-ամյա Հայդի Քլումն առանց վերնազգեստի՝ Մեքսիկայում հանգստանալիս

12:37   9 ապրիլի, 2018

Նրանց սիրային հարաբերությունների մասին վերջերս են սկսել խոսել, ու ահա նրանց նորից միասին են տեսել։ Խոսքը 44-ամյա մոդել Հայդի Քլումի ու Tokio Hotel գերմանական խմբի 28-ամյա կիթառահար Թոմ Կաուլիթցի մասին է։ Ավելի վաղ Հայդիին Թոմասի հետ տեսել էին Լոս Անջելեսում America’s Got Talent շոուի նկարահանումներից հետո, որտեղ մոդելը ժյուրիի անդամ է։ Աստղերը դեռ չեն մեկնաբանում իրենց սիրային հարաբերությունները, փոխարենը այն գունեղ մեկնաբանում են պապարացիների լուսանկարները։  

Զույգը հայտնվել է պապարացիների տեսադաշտում Կաբբո Սան Լուկասում հանգստանալու ժամանակ։

Հայդի Քլումը հանգստանում էր առանց վերնազգեստի:

հիշեցնենք նաև, որ 44-ամյա գեղեցկուհին զարդարել էր Maxim ամսագրի մայիսյան ու հունիսյան համարների էջերն ու շապիկները։ Ֆոտոշարքի լուսանկարների մեծ մասում Հայդին թոփլես է պատկերված:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, WireImage, Splash

 

 



© NEWS.am STYLE