Վախճանվել է Missoni նորաձեւության տան հիմնադիրը

12:01   10 մայիսի, 2013

Կյանքի 92-րդ տարում Վարեզ նահանգի իր տանը վախճանվել է իտալական Missoni նորաձեւության տան հիմնադիր Օտտավիո Միսսոնին:

Ըստ The Guardian, Միսսոնին ծնվել է 1921 թվականին: Պատանի տարիքում հաջողությամբ զբաղվել է աթլետիկայով: 1948-ին նույնիսկ մասնակցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

Missoni նորաձեւության տան պատմությունը սկսվում է 1953 թվականից: Մոդելյորի կնոջ՝ Ռոզիտա Ջելմինիի ընտանիքը Վարեզում տեքստիլի ֆաբրիկա ուներ: Նորաձեւության տունը հռչակ բերեց արդեն 1960-ական թվականներին:

Missoni-ի առաջին խանութը բացվել է Միլանում, 1976 թվականին: 1983-ին Միսսոնին կոստյումներ է ստեղծել «Լուչիա դի Լամմերմուր» օպերայի համար:



© NEWS.am STYLE