«Խան Սոլո․ Աստղային պատերազմներ․ Պատմություններ» ֆիլմի թրեյլերը 2 միլիոնից ավելի դիտում է հավաքել մեկ օրում

16:25   9 ապրիլի, 2018

Star Wars-ի YouTube-յան ալիքում հայտնվել է «Խան Սոլո․ Աստղային պատերազմներ։ Պատմություններ» ֆիլմի թրեյլերը, որն այս պահի դրությամբ արդեն հավաքել է 2 միլիոնից ավելի դիտում։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի մայիսի վերջին։

Մաքսանենգ Խան Սոլոյի մասին (հին ֆիլմում նրա դերը փայլուն կատարել է Հարիսոն Ֆորդը) սփին- օֆֆում Սոլոյի դերը կատարել է Օլդեն Էրենրայքը։ Նրա հետ միասին ֆիլմում նկարահանվել են Էմիլիա Կլարկը, Վուդի Հարելսոնը, Փոլ Բեթանին, Դոնալդ Գլովերը եւ Թենդի Նյութոնը։

Ըստ սյուժեի՝ Սոլոն, որն ամբողջ կյանքում ապավինել է միայն իր խելքին ու խարիզմային, ու նրա ընկեր և գործընկեր Չուբական (Յոնաս Սուոտամո) պետք է իրականացնեն վտանգավոր, բայց սարսափելի եկամտաբեր գործ։ Ու այս անգամ համոզիչ խոսելու ունակությունն ու հաջողությունը բավական չեն լինի։  

Հենց այս ֆիլմից հանդիսատեսը կիմանա, որ Խան Սոլոն ու Չուբական դարձել են Տիեզերքի ամենաարագընթաց օդաչուները։

 



© NEWS.am STYLE