Հիասքանչ Էմիլի Ռատաժկովսկին՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

17:09   9 ապրիլի, 2018

Այս կնոջ հագին անգամ մարզահագուստը սեքսուալ տեսք ունի :))) Խոսքը Էմիլի Ռատաժկովսկու մասին է, որին պապարացիները նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում։

26-ամյա մոդելը քաղաք է ժամանել Նյու Յորքից, որտեղ ժամանակ էր անցկացնում իր ամուսնու՝ Սեբաստյան Բեար ՄաքՔլարդի հետ։

Հիշեցնենք, որ օրերս 26-ամյա մոդել Էմիլի Ռատաժկովսկին ներկայացել է լրիվ մերկ։ Գեղեցկուհին, որը հայտնի է դարձել Ռոբերտ Տիկի Blurred Lines տեսահոլովակի շնորհիվ, իր Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ նա առանց վերնազգեստի է։

«Ամուսնուս համար»,- մակագրել է լուսանկարը Էմիլին, որն իր ամուսնու հետ մեղրամիսն անցկացրել է Յուտա նահանգում։  

 



© NEWS.am STYLE