Րաֆֆի Արտոն կրկին փայլել է ֆրանսիական «Ձայն»-ում՝ անցնելով հաջորդ փուլ (տեսանյութ)

15:37   9 ապրիլի, 2018

16-ամյա Ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոն, ով կույր լսումների ժամանակ իր տաղանդով ապշեցրել էր ֆրանսիական «Ձայն»-ը հեռուստանախագծի ժյուրիի անդամներին, կրկին փայլել է մենամարտերի փուլում ու անցել հաջորդ փուլ:

Այս անգամ Րաֆֆին մրցում էր ավելի հասուն մասնակցի՝ Աուրելիանի հետ՝ կատարելով Ջոնի Հոլիդեյի Toute la musique que j'aime երգը: 

Մարզիչ Ֆլոր Պանին ընտրել է հենց հայազգի պատանի երգչին:



© NEWS.am STYLE