12:25 10 մայիսի, 2013Ցուցահանդեսը, որ նվիրված է դիմանկարներով նորաձեւությանը բրիտանական թագավորական Թեոդորների եւ Ստյուարտների դինաստիաների ժամանակաշրջանում, բացվել է մայիսի 10-ին, Լոնդոնի Բուքինհեմյան պալատում:
Ըստ Royal Collection-ի, ցուցահանդեսն անցկացվում է «Փարթամ ոճ. Թեոդորների եւ Ստյուարտների նորաձեւության արվեստը» խորագրով: Ներկայացված է ավելի քան 60 դիմանկար, այդ թվում՝ Հանս Գոլբեյն կրտսերի եւ Անտոնիս Վան Դեյքի վրձնին պատկանող: Ցուցահանդեսի նախապատրաստությունը սկսվել է 3 տարի առաջ: Դիմանկարներից բացի, ցուցահանդեսին ներկայացված են 16-17-րդ դարերի աքսեսուարներ:
Ցուցանմուշները ներկայացված են ժամանակագրական սկզբունքով եւ թեմաներով: Հեղինակներն ուսումնասիրում են նաեւ օտարերկրյա ազդեցությունն անգլիական նորաձեւության վրա, առաջին հերթին՝ ֆրանսիական եւ իսպանական: Ցուցադրությունը կտեւի մինչեւ հոկտեմբերի 6-ը: