Էքստրասենսը կանխատեսել էր Մեգան Մարքլի հանդիպումը արքայազն Հարիի հետ

12:20   10 ապրիլի, 2018

Մայիսի 19-ին Լոնդոնում կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ TMZ-ը հայտնում է, որ ամերիկացի դերասանուհին բազմիցս այցելել է էքստրասենսի, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ նա պարբերաբար  այցելել է ոմն Ռիչարդ Ուինի։ Ռիչարդը հավաստիացնում է, որ երկար ժամանակ եղել է նրա անձնական էքստրասենսը, և նրա հետ վերջին հանդիպման ժամանակ, իսկ դա եղել է արքայազնի հետ դերասանուհու ծանութությունից մի քանի ամիս առաջ, Մեգանին հայտնել է, որ նրա ապագան Լոնդոնում է տեսնում։

«Ես քեզ տեսնում եմ Լոնդոնում անգլիացիների հետ»,- ասել է Ռիչարդը Մեգանին, որը նրան պատասխանել է, որ Անգլիայի մայրաքաղաքը սիրում է առանց անգլիացիների։

«Այդ ժամանակ Մեգանը մեկ ուրիշի հետ էր հանդիպում, իսկ երբ բաժանվեց նրանից, ծանոթացավ Հարիի հետ, հետո ինձ գրեց, որ հանդիպում է ինչ-որ մեկի հետ, որն Անգլիայից է»,- պատմել է Ռիչարդը՝ հավելելով, որ Մեգանը շատ ազնիվ ու խելացի աղջիկ է, որն ամենևին չի ձգտում փառքի։    

 



© NEWS.am STYLE