Հիասքանչ Մելանիա Թրամփը՝ աշակերտների հետ հանդիպմանը

16:05   10 ապրիլի, 2018

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում այս պահին կարելի է վստահաբար նշել երկու կանանց, որոնք ոճի կուռք են համարվում՝ առաջինն, անկասկած, Քիմ Քարդաշյանն է, իսկ երկրորդը՝ Մելանիա Թրամփը։

Չնայած նրա ամուսինը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված սկանդալի էպիկենտրոնում է գտնվում, Մելանիան երեկ անվրդով զրուցում էր դպրոցականների հետ Սպիտակ տանը, որտեղ սենյակներից մեկը դասասենյակի նման էր ձևավորվել (այնտեղ տեղադրվել էին աթոռներ ու սեղաններ, նաև երկու ինտերակտիվ գրատախտակներ)։

CNN-ը հայտնում է, որ 47-ամյա Մելանիա Թրամփն ընդունել է միջնակարդ դպրոցի աշակերտներին։

Դոնալդ Թրամփի կինը հանդիպմանը ներկայացել է smokey eyes շպարով, վառ կարմիր թեթև ջեմփերով ու ջինսե միդի կիսաշրջազգեստով, որը զարդարված է կայծակ- շղթայով։

«Ես շնորհակալ եմ, որ դուք եկել եք այստեղ, ու ուրախ եմ, որ մենք կարող ենք սկսել մեր զրույցը։ Ես ուզում եմ օգնել աշխարհի երեխաներին, որ նրանք ավելի լավը դառնան, իսկ մենք նրանց օգնությամբ դրական արդյունքների հասնենք»,- եզրակացրել է նա։

ԱՄՆ առաջին տիկինը խնդրել է յուրաքանչյուր աշակերտի մոտենալ գրատախտակին, իրենց զգացմունքները պատմել ու գրել, թե ինչ են զգում, երբ տանն են, դպրոցում կամ հասակակիցների հետ շփվելիս։

 



© NEWS.am STYLE