Կրքոտ Էշլի Գրեմը նկարահանվել է Sports Illustrated-ի համար

17:10   10 ապրիլի, 2018

Էշլի Գրեմն աշխարհի ամենահայտնի plus size մոդելն է։ 29-ամյա մոդելն արդեն մի քանի տարի Sports Illustrated ամսագրի դեմքն է: Էշլին իր Instagram-ի «սթորիզ»-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ՝ ամսագրի համար նոր ֆոտոշարքի նկարահանումներից։

Դրանցում Էշլին կրքոտ լուսանկարվում է, իսկ նրա կրծքին մեկ դույլ ջուր են լցնում։ Դե ինչ, սպասում ենք)))

«Երբեմն ես ինձ շատ գեր եմ զգում։ Ես չեմ կարծում, որ աշխարհում կա նման կին, որը առավոտյան արթնանում է ու մտածում, որ ինքը թագուհու տեսք ունի։ Ես կանանց ցույց եմ տալիս, որ ամեն ինչին կարելի է հասնել ինքնուրույն՝ անկախ նրանից, թե ինչ տեսք ունեք։ Գլխավորը, որ ձեզ երջանիկ զգաք, իսկ փոքրիկ ցելյուլիտը դրան չի խանգարում»,- վերջերս ասել է Էշլին իր հարցազրույցում։

 



© NEWS.am STYLE