CNN-ը կցուցադրի Հայաստանի մասին դրվագը՝ հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ

16:50   10 ապրիլի, 2018

CNN-ը սկսում է թողարկել Anthony Bourdain Parts Unknown շոուի 11-րդ եթերաշրջանը, որտեղ հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ճանապարհորդում է աշխարհով մեկ, իր համար բացահայտում այլ մշակույթներ, նաև տարբեր ազգերի խոհանոցը։

Գալիք եթերաշրջանը բաղկացած է լինելու ութ սերիաներից ու դրանցից մեկը, որը թողարկվելու է մայիսի 20-ին, նվիրված է լինելու Հայաստանին։

 



© NEWS.am STYLE