Քիմ Քարդաշյանը բիկինիով հերթական լուսանկարներն է հրապարակել

11:04   11 ապրիլի, 2018

Մինչ Քլոե Քարդաշյանը հարաբերություններ է պարզում իր բոյֆրենդ Թրիսթան Թոմփսոնի հետ, նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, շարունակում է հանգստանալ ու ուրախացնել իր Instagram (110 մլն)  եւ Twitter-ի (59 մլն) բաժանորդներին Ատլանտյան օվկիանոսի Տերկս ու Կայկոս (Մարջանյան կղզիներ՝ Բահամյան կղզիների մոտ) կղզիներում իր հանգստի լուսանկարներով:

Ի դեպ, Քիմը լուսանկարների հերթական խմբաքանակն է հրապարակել այն բանից հետո, երբ նախորդ լուսանկարներն արժանացել են համացանցի  օգտատերերի քննադատությանը։

Շատ օգտատերեր հավաստիացնում են, որ Քիմը շարունակում է ֆոտոշոփ օգտագործել ու միշտ մշակում է իր լուսանկարները։

 



© NEWS.am STYLE