Քլոե Քարդաշյանի բոյֆրենդի սիրուհիներից մեկը հրապարակել է նրա սեքս տեսանյութն ու SMS-ները

11:41   11 ապրիլի, 2018

Այսօր Քարդաշյանների գերդաստանի մասին նորությունների պակաս չի լինի, քանի որ ընտանիքի անդամներից մեկը  եծ սկանդալի էպիկենտրոնում է հայտնվել։ Խոսքը Քլոե Քարդաշյանի մասին է, որն ուր որ է` պետք է ծննդաբերի։ Պարզվում է, որ Քլոեի բոյֆրենդը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, դավաճանել է նրան, ընդ որում` ոչ մեկ անգամ։

Մի քանի ժամ առաջ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մարզիկը երկու աղջիկների հետ զվարճանում գիշերային ակումբում։

TMZ-ը գրում է, որ մի քանի օր առաջ Թրիստանին նկատել են ոմն Ստեֆանիի հետ, որի հետ նա հյուրանոց էր մտնում։ Այդ նույն աղջիկն էլ հենց համացանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա սեքսով զբաղվում Թրիստանի հետ, բայց մի ժամ հետո ջնջել է ամեն ինչ։ Պորտալը հայտնում է, որ մարզիկի ուղարկած SMS -ներից մեկը, մեղմ ասած, էրոտիկ բնույթի էր. այնտեղ Թրիստանը մանրամասն նկարագրում էր, թե ինչ ու ինչպես կաներ Ստեֆանիի հետ, ինչը մենք, բնականաբար, այստեղ չենք մեջբերի։

Դե ինչ, Քլոեն դեռ չի պատասխանել․․․  

 



© NEWS.am STYLE