Քլոե Քարդաշյանի բոյֆրենդի սիրուհու լուսանկարները հայտնվել են համացանցում

12:36   11 ապրիլի, 2018

Քարդաշյանների գերդաստանը շարունակում է զբաղեցնել աշխարհիկ լրատվամիջոցների առաջին սյունակներն ու այդ ամենը այն սկանդալի շնորհիվ, որի մեջ հայտնվել է Քլոե Քարդաշյանի բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնը, որին տեսագրել էին նրա սիրուհիների հետ։ Ու դա այն դեպքում, որ զույգը սպասում է երեխայի, որը պետք է ուր որ է՝ լույս աշխարհ գա։  

Եվ այսպես, այս ամենի մասին հերթով․ համացանցում է հայտնվել Թրիստանի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում երկու աղջիկների հետ։ Եթե նախկինում հայտնում էին, որ տեսանյութն արվել է անցած տարվա հոկտեմբերին, ապա հիմա ճշգրտում են, որ տեսանյութն արվել է անցած շաբաթ։ Երեկույթն անցնում էր Մանհեթենի սթրիփթիզ ակումբում, որտեղ Թրիստանի հետ համբուրվող աղջիկը սթրիփթիզ պարուհի է աշխատում ու, բնականաբար, ներկա միտումի համաձայն, ինքն իրեն անվանում է բյութի բլոգեր (բարեբախտաբար, համացանցում հիմա այդ բարիքի պակասը չկա)։ Page Six –ը հայտնում է, որ աղջկա անունը Լանի Բլեյեր է։

Ու դա հենց այն աղջիկն է, որի հետ Թրիստանը զվարճանում էր Նյու Յորքի արդեն մեկ այլ՝ Soho House բարում, որից հետո նաև նրա հետ Four Seasons հյուրանոց էր գնացել։

Այսօր Լանին փակել է իր հաշիվը Instagram-ում, քանի որ օգտատերերի կողմից քննադատությունների ու սպառնալիքների հեղեղ է սկսվել։   

Ի դեպ, Քլոե Քարդաշյանին աջակցել է բասկետբոլիստի նախկին ընկերուհի Ջորդան Քրեյգը, որը բասկետբոլիտսից որդի ունի, նաեւ՝ Ամբեր Ռոզը.

«Ես գիտեմ, որ մենք նախկինում տարաձայնություններ ենք ունեցել։ Բայց քեզ համար այսքան կարևոր պահի ես աջակցում եմ քեզ։ Ոչ ոք արժանի չէ նման ցավի»,- գրել է աղջիկը։  

 



© NEWS.am STYLE