Ամալ Քլունին զարդարել է Vogue ամսագրի շապիկն ու էջերը

13:41   11 ապրիլի, 2018

Ամալ Քլունին զարդարել է Vogue ամսագրի շապիկն ու էջերը։ Դերասանի կնոջը լուսանկարել է Էննի Լեյբովիցը։

40-ամյա Ամալը պատմել է երեխաների մասին, խոսել ամուսնու հետ հարաբերությունների մասին, չի մոռացել խոսել նաև իր աշխատանքից։ Բայց զրույցի ամենակարևոր մասը, բնականաբար, երեխաներն են, որին էլ մենք կանդրադառնանք ստորև։  

Անցած տարվա ամռանն ամուսինները ծնողներ են դարձել, զույգը երկվորյակ է ունեցել՝ Էլլան ու Ալեքսանդրը։

«Նրանց կրծքով կերակրելը բարդ էր, քանի որ նրանք երկուսն են։ Ես ունեի բազմաթիվ տարօրինակ հարմարանքներ, բարձեր ու զանազան նման բաներ։ Իսկ երեխաները, ինչպես և բոլոր մյուս երեխաները, արագ են մեծանում։ Նրանք արդեն ասում են «մամա» ու «պապա»։ Բայց Ջորջը պնդում է, որ առաջին բառը «մամա» է եղել»,- հիշում է Ամալը։

 



© NEWS.am STYLE