Բրեդ Փիթը նոր սիրային հարաբերություններ ունի

16:25   11 ապրիլի, 2018

Անցած շաբաթ հայտնել էինք, որ 54-ամյա Բրեդ Փիթը հանդիպում է 42-ամյա պրոֆեսոր Ների Օքսմանի հետ։ Վստահեցնում էին, որ զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին։

Օքսմանի մասին հայտնի է, որ նա ծնվել է Իսրայելում ու բնակվում է ԱՄՆ-ում։ Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի աշխատանքները ցուցադրված են Փարիզում, Վիեննայում, Բոսթոնում, Նյու Յորքում։ Փիթն ու Ներին մտերմացել են ճարտարապետության հանդեպ ընդհանուր սիրո շնորհիվ։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա, դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

Page Six-ի փոխանցմամբ՝ հենց Փիթն է առաջինը կապ հաստատել Ներիի հետ։ Ու եթե դեռ մեկ շաբաթ առաջ խոսքը միայն ընկերական հարաբերությունների մասին էր, ապա հիմա մոտ կանգնած աղբյուրները հայտնում նե, որ Փիթը մինչև ականջների ծայրը սիրահարված է Ներիին։

«Փիթը սիրահարվել է, նա պարզապես չի ուզում, որ պապարացիները հետևեն իրեն։ Նա պաշտպանում է իր անձնական կյանքը։ Նրանց հարաբերությունները սկսվել են այն բանից հետո, երբ Փիթն ու Ներին սկսել են միասին աշխատել։ Փիթը փորձել է հանդիպել այլ կանանց հետ այն բանից հետո, երբ Ջոլիի հետ խնդիրներ են սկսվել, բայց լուրջ հարաբերություններ ստացվել են միայն Ներիի հետ։ Նրանք հիմա զույգ են»,- հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականի աղբյուրը։

 



© NEWS.am STYLE