Ջոլին, Գեյթսը, Օբաման, Պուտինը, Ջեկի Չանն ու Դալայ Լաման աշխարհի ամենահարգված մարդիկ են

18:05   11 ապրիլի, 2018

Լոնդոնում տեղակայված YouGov միջազգային հետազոտական ընկերությունը կազմել է աշխարհի ամենահարգված մարդկանց վարկանիշը։

Հարցմանը, որի արդյունքներով կազմվել է վարկանիշը, այս տարի մասնակցել է 37 հազար մարդ՝ 35 երկրից։

Ցուցակը երկու մասից է բաղկացած՝ տղամարդկանցից ու կանանցից։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ցուցակում առաջատար է Անջելինա Ջոլին։ Էնջին առաջ է անցել Միշել Օբամայից, Օփրա Ուինֆրիից, Եղիսաբեթ թագուհուց, Մադոննայից, Թեյլոր Սվիֆթից, Աշվարիա Ռայից ու մյուսներից։

Տղամարդկանց շրջանում առաջատար է Բիլ Գեյթսը, որին հաջորդում են Բարաք Օբաման, Ջեկի Չանը։ Առաջին տասնյակում են հայտնվել նաև Վլադիմիր Պուտինն ու Դալայ Լայման։ Ուշագրավ է, որ 10-րդ ու 11-րդ տեղերը կիսում են Կրիշտիանու Ռոնալդուն ու Լեո Մեսսին։  

Լուսանկարները՝  Rex, Shutterstock

 



© NEWS.am STYLE