Քիմ Քարդաշյանը շարունակում է ցնցել իր բիկինիով լուսանկարներով

20:46   11 ապրիլի, 2018

Մինչ Քլոե Քարդաշյանը հարաբերություններ է պարզում իր բոյֆրենդ Թրիսթան Թոմփսոնի հետ, նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, շարունակում է հանգստանալ ու ուրախացնել իր Instagram-ի (110 մլն)  եւ Twitter-ի (59 մլն) բաժանորդներին Ատլանտյան օվկիանոսի Տերկս ու Կայկոս (Մարջանյան կղզիներ՝ Բահամյան կղզիների մոտ) կղզիներում իր հանգստի լուսանկարներով:

Քիմ Քարդաշյանը չի դադարում ցնցել համացանցը իր բիկինիով լուսանկարներով: 37-ամյա աստղը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ Instagram-ի իր էջում հերթական սեքսուալ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում քույրերը դարձյալ բիկինիով են:

Բիկինիով Քիմի սելֆիների առաջին խմբաքանակը արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, Քիմի երկրպագուները հիացած էին նրա մարզավիճակով (ի դեպ, հեռուստաաստղը վերջերս հարցազրույցում հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում ամեն օր այցելել է մարզադահլիճ՝ տրենաժորի վրա մարզվելու համար)։

Նշենք, որ Քիմը լուսանկարների հերթական խմբաքանակն է հրապարակել այն բանից հետո, երբ նախորդ լուսանկարներն արժանացել են համացանցի  օգտատերերի քննադատությանը։

 

 



© NEWS.am STYLE