Կերպարանափոխված Լիլիթ Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

22:10   11 ապրիլի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:

Տեղադրված լուսանկարներում իր սանրվածքը հաճախ է փոխող երգչուհին կրկին ներկայացել է հյուսած դրեդներով և սպորտային հագուստով:

Լուսանկարին կից Լիլիթը մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգում նշել է՝ գարուն բառը:

Ավելի վաղ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք էր ներկայացրել, որում հանդես էր եկել սպիտակ սպորտային հագուստով: Երգչուհին ֆոտոշարքից մի քանի կադր էր հրապարակել իր Instagram-ում:

Լիլիթը կեցվածք է ընդունել կարճ տոպով, սպորտային տաբատով եւ բարձրակրունկներով:



© NEWS.am STYLE