People․ Քլոե Քարդաշյանի բոյֆրենդը մշտապես դավաճանել է նրան

10:04   12 ապրիլի, 2018

Քլոե Քարդաշյանի բոյֆրենդ (նրան արդեն կարելի է անվանել ապագա նախկին բոյֆրենդ) Թրիստան Թոմփսոնը մշտապես դավաճանել է հայուհուն։ Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրը, գրում է People-ը։ Հիշեցնենք, որ բասկետբոլիստը սկանդալային պատմության մեջ է հայտնվել՝ նրան «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։

Մոտ կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ մոտ ժամանակներս Թրիստանի զվարճանքների մասին ևս մի քանի կին կհայտնի։

«Թրիստանը մշտապես դավաճանել է Քլոեին։ Նա անուղղելի դավաճան է։ Շուտով մի քանի կին կհայտնեն նրա հետ կապի մասին։ Սկզբում Քլոեին Լամարն էր խաբում, իսկ հիմա՝ Թրիստանը։ Քլոեն հիմա դեպրեսիայի մեջ է։ Ամբողջ ընտանիքը փորձում է աջակցել նրան, նրանք չէին ակնկալում նման վարքագիծ Թրիստանի կողմից»,- հայտնել է աղբյուրը։

Նշենք, որ Թրիստանն ու Քլոեն դեռ չեն մեկնաբանել այս իրավիճակը։



© NEWS.am STYLE