«Ես չգիտեի, որ նա հղի է». Քլոե Քարդաշյանի բոյֆրենդի սիրուհի

11:33   12 ապրիլի, 2018

Արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում այն սկանդալը, որի կենտրոնում է հայտնվել Քլոե Քարդաշյանի բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնը։ Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել» են սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին անցած շաբաթ մի քանի անգամ տեսել են։ Պարզվել է, որ Թրիստան Թոմփսոնը հայուհուն մշտապես դավաճանում էր։

TMZ  պորտալը նախ պարզել է, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդ սիրուհու անունը՝ Մարի։

«Թրիստանի հետ շփվելուց ես այնպիսի տպավորություն ունեի, որ Քլոեի հետ նրանց հարաբերությունները խաղ են, որոշակի պայմանավորվածություն նրանց միջև։ Ես չգիտեի, որ նրանք արդեն մեկ տարի միասին են, ու չգիտեի, որ Քլոեն հղի է»,- հայտնել է աղջիկը։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Մարին ինքն է հետագայում մերժել Թրիստանի առաջարկությունը, քանի որ ինքն էլ մայր է ու չի ուզում քանդել ուրիշի ընտանիքն ու երջանկությունը։



© NEWS.am STYLE