Քլոե Քարդաշյանի բոյֆրենդին բասկետբոլի խաղի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ հայուհուն դավաճանելու համար

12:42   12 ապրիլի, 2018

Սկանդալը, որի մեջ հայտնվել է Քլոե Քարդաշյանի բոյֆրենդը՝ Թրիսթան Թոմփսոնը, բասկետբոլի դաշտ է տեղափոխվել, գրում է TMZ-ը։

Երեկ «Քլիվլենդ Կավալյերս» թիմը, որի կազմում խաղում է Թրիստանը, հանդիպել է «Նյու Յորք Նիքս» թիմի հետ։ Թրիստանի թիմը պարտվել է, բայց կարևորն այն է, որ երբ Քլոեի բոյֆրենդը հայտնվել է մարզադաշտում, նրան դիմավորել են սուլոցներով, իսկ տրիբունաներում հայտնվել են պաստառներ, որոնց վրա գրված էր «Մենք սիրում ենք Քլոեին»։

Ի դեպ, խաղից հետո Թրիստանն այլևս չի համարձակվել դուրս գալ ու ինքնագրեր բաժանել երկրպագուներին։

Հիշեցնենք, որ բասկետբոլիստը սկանդալային պատմության մեջ է հայտնվել, նրան «բռնացրել» են սիրուհիների հետ ու տեսագրել։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով աղջկա հետ, բասկետբոլիստին անցած շաբաթ մի քանի անգամ տեսել են։ Պարզվել է, որ Թրիստան Թոմփսոնը մշտապես դավաճանել է հայուհուն։

 



© NEWS.am STYLE