Քլոե Քարդաշյանի բոյֆրենդի սիրուհին հղի է

13:34   12 ապրիլի, 2018

Մենք այսօր ոչ մի կերպ չենք կարողանում անցնել մյուս նորություններին, մասնավորապես Բրեդ Փիիթին, քանի որ օտարերկրյա լրատվամիջոցների բոլոր աշխարհիկ սյունակները հեղեղված են Քլոե Քարդաշյանի բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնի դավաճանությունների մասին հրապարակումներով, որից Քլոեն ուր որ է` դուստր է լույս աշխարհ բերելու։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում այն սկանդալը, որի մեջ հայտնվել է Քլոե Քարդաշյանի բոյֆրենդը՝ Թրիստան Թոմփսոնը։ Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։ Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։

Սակայն դա դեռ ամենը չէ, Քլոեին նոր հարված էլ էր սպասում։

Հայտնվել է նաև երրորդ սիրուհին, որի անունը Ստեֆանի է, ու որը հավաստիացնում է, որ հղի է Թրիստանից։

Աղջիկը երեկ իր Instagram-ում հրապարակել է սեքս տեսանյութ Թրիստանի հետ (նաև ինտիմ բնույթի SMS), իսկ հետո փակել է իր հաշիվը։

Հիշեցնենք, որ Քարդաշյանների գերդաստանը մեկնել է Քլիվլենդ, որպեսզի Քլոեին տուն բերի։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE