Բրեդ Փիթը քնում է իր նոր ընկերուհու բնակարանում

14:42   12 ապրիլի, 2018

Նա բաժանվում է Անջելինա Ջոլիից, բայց դա նրան չի խանգարում հանդիպել 42-ամյա պրոֆեսոր Ների Օքսմանի հետ։ Խոսքը Բրեդ Փիթի մասին է։

Օքսմանի մասին հայտնի է, որ նա ծնվել է Իսրայելում ու բնակվում է ԱՄՆ-ում։ Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի աշխատանքները ներկայացված են Փարիզի, Վիեննայի, Բոսթոնի, Նյու Յորքի թանգարաններում, նաև դիզայներ ու նկարչուհի է։ Փիթն ու նա մտերմացել են ճարտարապետության հանդեպ ընդհանուր սիրո շնորհիվ։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

54-ամյա Բրեդ Փիթը, ինչպես գրում է Us Weekly-ն, գիշերում է իր նոր ընկերուհու տանը։

Ներին Բրեդին տվել է Մասաչուսեթսում իր բնակարանի բանալիները ու Բրեդն այնտեղ է գիշերում։

«Փիթին մի քանի անգամ տեսել են Ների տան կողքին ուշ երեկոյան ու վաղ առավոտյան․․․ Ներին ճաշ  չի պատրաստում։

Նրանք ուտելիք են պատվիրում Ներիի սիրելի ռեստորաններում։ Ներին դուր է գալիս Փիթին»,- հայտնում է պարբերականի աղբյուրը։



© NEWS.am STYLE