Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը լուսանկարվել է i-D Magazine ամսագրի համար

16:08   12 ապրիլի, 2018

Քայա Գերբերը զարդարել է i-D Magazine բրիտանական ամսագրի շապիկը ու մասնակցել սև- սպիտակ ֆոտոշարքին։

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստերը լուսանկարել է իտալացի լուսանկարիչ Մարիո Սորենտին։

Շապիկին Քայան ներկայացել է Gucci ապրանքանիշի գեղարվեստական տնօրեն Ալեսանդրո Միկելեի հավաքածուի անսամբլներով։ Մոդելը ջինսե տաբատով է, որոնք նորաձև էին 80-ականներին ու 90-ականներին, սև մարզաշապիկով, որի վրա գրված է Buffalo 66։

Պարբերականի համարը նվիրված է այն երեխաներին, որոնք նոր աշխարհ են ստեղծում։



© NEWS.am STYLE