«Дом 2» հեռուստանախագծի 37-ամյա մասնակիցն ամուսնացել է իր 72-ամյա բիզնեսվումեն ընկերուհու հետ

16:37   12 ապրիլի, 2018

«Дом 2» հեռուստանախագծի մասնակից, 37-ամյա Գոգեն Սոլնցևն ամուսնացել է իր 72-ամյա բիզնեսվումեն ընկերուհու՝ Եկատերինա Տերեշկովիչի հետ։ «Դնին» գրում է, որ զույգն այսօր է գրանցել իր ամուսնությունը։

«Համբույր, համբույր»,- բղավում էին հյուրերը, իսկ Գոգենն ու Կատյան անընդհատ համբուրվում էին, ինչի մասին վկայում է Lifeshot-ի տեսանյութը։

«Անկեղծ ասած՝ ես շնորհակալ եմ մարդկանց, որ նրանք կասկածի տակ են դնում Կատերինայի հետ մեր ամուսնությունը։ Ես նույնիսկ գրի չեմ առնի իմ մտքերն այդ կապակցությամբ՝ հասկանալով, որ քչերն են ունակ հասկանալ ու ընդունել։ Բայց ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, թանկագիններս, նույնքան արժանի է երջանկության, որքան մենք։ Ու ես սրտանց ձեզ մաղթում եմ նման երջանկություն»,- ասել է Սոլնցևը։

Նախկինում տղամարդը խոստովանել էր, որ իր սիրեցյալին քնքշորեն անվանում է Կատյուշա» և անկողնում ցանկասեր կինն այնպիսի հնարքներ է կիրառում, որ թվում է, թե «Կամասուտրայի« հեղինակը նա է։ Երբ Սոլնցևն ու նրա տարեց հարսնացուն ռոմանտիկ ճամփորդության էին մեկնել Դոմինիկյան հանրապետություն, նրանց հարևանները չէին կարողանում քնել Սոլնցևի անհագուրդ սիրուհու տնքոցների ու կրքոտ բղավոցների պատճառով։



© NEWS.am STYLE