Ծնվել է Քլոե Քարդաշյանի առաջնեկը

20:40   12 ապրիլի, 2018

Այսօր՝ ապրիլի 12-ին, լույս աշխարհ է եկել Քլոե Քարդաշյանի առաջնեկը, տեղեկացնում է US Weekly-ին: Հայուհին դուստր է ունեցել իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից:

Նշենք, որ Քլոեն հիվանդանոց է տեղափոխվել այն բայից հետո, երբ համացանցում տարածվել են նրա զուգընկերոջ դավաճանությունները փաստող տեսանյութերը:

Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։ Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։

Սակայն դա դեռ ամենը չէ, Քլոեին նոր հարված էլ էր սպասում։

Հայտնվել է նաև երրորդ սիրուհին, որի անունը Ստեֆանի է, ու որը հավաստիացնում է, որ հղի է Թրիստանից։



© NEWS.am STYLE