Քիմ Քարդաշյանը բիկինիով նոր լուսանկարներ է հրապարակել

10:11   13 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանն արդեն մի քանի օր է՝ վերադարձել է կղզիներից, որտեղից  բիկինիով լուսանկարներ էր հրապարակում։

Երեկ 37-ամյա հայուհին իր kimkardashianwest.com կայքում հրապարակել է բիկինիով նոր լուսանկարներ, հետո չգիտես ինչու՝ ջնջել է դրանք։

Ընդհանուր առմամբ Քիմը 11 լուսանկար է հրապարակել։

Քիմը՝ Chanel ապրանքանիշի լողազգեստով

«Ես սիրում եմ չեզոք լողազգեստներ, բայց երբ ես արձակուրդում եմ, սիրում եմ վառ գույնի լողազգեստներ։ Այս անգամ աևձակուրդում ես Chanel բիկինիով է»,- մակագրել է լուսանկարը հեռուստաաստղը։

Նշենք, որ Քիմը հիմա Քլիվլենդում է գտնվում, որտեղ նրա քույրը՝ Քլոեն, աղջիկ է լույս աշխարհ բերել։ Հայուհին երեխա է ունեցել իր բոյֆրենդ՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից։

 



© NEWS.am STYLE