Քլոե Քարդաշյանը պատրաստվում է լքել իր բոյֆրենդին եւ նորածին դստեր հետ հեռանալ Քլիվլենդից

11:33   13 ապրիլի, 2018

Երեկ լույս աշխարհ է եկել Քլոե Քարդաշյանի դուստրը։ Հայուհին երեխա է ունեցել իր բոյֆրենդից՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից։

Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։ Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։ Պարզվում է, որ Թրիստան Թոմփսոնը մշտապես դավաճանում էր Քլոեին։

Քլոեն երեխային լույս աշխարհ է բերել Քլիվլենդում, որտեղ Թրիստանն է ապրում։ Քլոեն ուզում էր այնտեղ երեխա ունենալ ու այնտեղ էլ ապրել, բայց մարզիկի դավաճանությունների մասին իմանալուց հետո Քլոեն մտադիր է իր նորածին դստեր հետ միասին մեկնել Լոս Անջելես։

Նրա քույրերը՝ Քիմը, Քորթնին ու մայրը՝ Քրիս Ջեները, եկել էին աջակցելու նրան։ Երեխայի ծնվելուց հետո Քարդաշյանների ընտանիքն արդեն Լոս Անջելես է վերադարձել՝ Քլոեին թողնելով Քլիվլենդում։ Քլոեն նույնպես պատրաստվում է մեկնել Քալիֆորնիա, հայտնում է People-ը։

Քլոեն չի ուզում տեսնել իր բոյֆրենդին, սակայն Թրիստանը հիմա հիվանդանոցում է գտնվում՝ Քլոեի կողքին։ 

 



© NEWS.am STYLE