«Ամեն վատ արարք բարդել են ինձ վրա». Էլեն Ասատրյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:05   13 ապրիլի, 2018

NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին այս անգամ սերիալներից եւ «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանն է, որն այս շրջանում նկարահանվում է «Երեւի» հեռուստասերիալում:

Էլենը մեզ պատմել է իր կյանքի ամենախորհրդանշական «առաջին անգամների» մասին:

Էլեն, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ արդեն գիտակից տարիքում էի:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մայրիկիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Առաջին դասարանում:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Չորս տարի առաջ:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Դժվարանում եմ հիշել:

Առաջին հիասթափությունը...

Երբ իմացա, որ ուսուցիչները եւս ունեն բնական պահանջներ :) Սնվում են եւ այլն:)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ես շուտ ու շատ աչքի ընկնող երեխա եմ եղել, ու դասարանում ամեն վատ արարք բարդել են ինձ վրա :) Ինձ համար ամենաբարդ փուլը եղել է այդ անարդարությունն իմ հանդեպ: Մինչ օրս այդ դժվարությունը չեմ հաղթահարել :)

Առաջին մեծ հաջողությունը:

Իմ մուտքը հեռուստատեսություն…

Ձեզ համար առաջնային է...

Ինձ համար առաջնային է ընտանիքս, իսկ առհասարակ՝ մարդ լինելը: Քանի դեռ մարդկանց մոտ չի հաջողվում լավ մարդ լինել, ավելի լավ է ոչինչ չպահանջել ու խաղաղ ապրել միայն սեփական անձի ու ընտանիքի համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էլեն Ասատրյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE