Ինչպես Եվրոպայի ամենամեծ կրծքերն ունեցող սպիտակամորթ մոդելը դարձավ սեւամորթ (ֆոտո)

12:32   14 ապրիլի, 2018

Մարտինա Բիգը, որը Եվրոպայում հայտնի է որպես ամենամեծ կրծքերն ունեցող սպիտակամորթ կին, վերջերս իրականացրել է իր վաղեմի երազանքն ու վերածվել աֆրիկուհու:

Գերմանացի մոդելը ծնվել է շեկ վարսերով ու բաց մաշկով: Նա արտաքին փոփոխությունների միշտ է ձգտել: Արդեն հասցրել է ծախսել մոտ 50 հազար եվրո, որպեսզի ունենա Եվրոպայում ամենամեծ կուրծքը, սակայն նրա ամենանվիրական երազանը դա չի եղել: Մարտինան միշտ երազել է լինել աֆրիկուhի, ունենալ թուխ մաշկ ու գանգուր վարսեր:

ԱՄՆ-ում կիրառվող նոր վիրահատական միջամտության շնորհիվ՝ կնոջը հաջողվել է իրականացնել իր երազանքը: Նա վերածվել է սեւամորթ կնոջ, որից հետո մեկնել է Քենիա, որտեղ էլ նրան կնքել են նոր՝ Սուահլի անունով:

«Ես այնքան ուրախ եմ ու հպարտ, որ դարձել եմ իսկական աֆրիկուհի: Վերջերս ինձ հաճախ են ասում, որ արդեն նույնիսկ դիմագծերս են նմանվում աֆրիկացիներին: Վարսահարդարս էլ նշեց, որ մազերիս որակն էլ է փոխվել»,-ոգեւորված նշում է նա՝ հավելելով, որ Քենիայում ամեն քայլափոխի մարդիկ իրեն ճանաչում են եւ ցանկանում լուսանկարվել իր հետ:

Աֆրիկուհի դարձած գերմանուհին ասում է, որ այժմ իր նպատակն է սահմանել «Գինեսի» ռեկորդ՝ որպես աշխարհում ամենամեծ կրծքեր ունեցող կին:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE