Քլոե Քարդաշյանը ծննդաբերել է աշխարհի ամենաթանկարժեք կլինիկաներից մեկում

13:05   13 ապրիլի, 2018

Քլոե Քարդաշյանը երեկ դուստր է լույս աշխարհ բերել։ Ու եթե Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բոլոր ներկայացուցիչները ծննդաբերել են Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոցում, ապա Քլոեն տեղափոխվել էր Քլիվլենդ, որի բասկետբոլային թիմում իր կարիերան է կառուցում նրաբոյֆրենդ Թրիստան Թոմփսոնը։ Բայց, ըստ երևույթին, Քլոեն շուտով կտեղափոխվի Լոս Անջելես, քանի որ բացահայտվել են նրա սիրեցյալի միշ արք դավաճանությունները։

Իսկ մինչ այդ բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է այն կլինիկայի լուսանկարները, որտեղ ծննդաբերել է Keeping Uo With The Kardasians հեռուստաշոուի 33-ամյա աստղը։

Hillcrest family Maternity Center կլինիկան, որը Cleveland Clinic համալիրի մի մասն է կազմում, աշխարհի ամենահեղինակավոր ու թանկարժեք կլինիկաների տասնյակում է։

Մասնավոր VIP հիվանդասենյակում, որտեղ նաև առանձին հյուրասենյակ կա, հայտնի ապրանքանիշերի բազմոցներ, թանկարժեք խաղալիքներ, հսկայական հեռուստացույց ու բազմաթիվ այլ ճոխ իրեր, Քլոեն գտնվում է մի քանի բուժքույրերի ու դայակների 24 ժամյա հսկողության տակ։

Կլինիկայի մուտքի մոտ նկատել են ոստիկանական մեքենա։

Նաև՝ Թրիստանի մեքենան։

Լուսանկարները՝ Splash

 



© NEWS.am STYLE