Հայ երգիչները մասնակցեցին «Բարությունը հիմա է, այստեղ» խորագիրը կրող բարեգործական համերգին (ֆոտո/վիդեո)

00:00   14 ապրիլի, 2018

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում առանձնահատուկ բարություն էր տիրում: Հայ երգիչները «Բարությունը հիմա է, այստեղ» խորագիրը կրող բարեգործական համերգ ունեցան, որի ողջ հասույթը փոխանցվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբելերու նպատակով:

Համերգին ելույթ ունեցան Արամ MP3-ը, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, «Նեմրա»-ն, «Գողթ»-ը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ»-ը, «Կարինա Առուստամյան եւ The Band»-ը: Երեկոն վարեցին Լուսինե Բադալյանն ու Սուրեն Առուստամյանը։

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել բարեգործական երեկոյին, որին առաջարկում ենք հետեւել մեր պատրաատած ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE